09.03.2013|
03:11
Անկախ այն բանից՝ տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե ոչ, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու զոհաբերել հանրության համար անընդունելի դարձած, պարբերաբար բռնություններ ու ընտրակեղծիքներ իրականացնող և այդպիսով Սարգսյանին «արջի ծառայություն» մատուցող որոշ օդիոզ պաշտոնյաների: Այդ են պահանջում ոչ միայն հայ հասարակության շահերը, այլև՝ միջազգային հանրությունը, որը ներկայացնող առանձին պաշտոնյաներ, այցելելով Հայաստան, խոսում են ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վաղը մեկնել մարզեր և ազատագրումը սկսել մարզերից: